Պետական աջակցության գործիքակազմի կիրառումը Հայաստանի գործարարներին օգնել է արտահանում իրականացնել Եվրամիության բարձր վճարունակություն ունեցող շուկաներ: 2025-ին կառավարության որոշումով պետությունը փոխհատուցել է արտահանման մաքսատուրքը: Եվրամիության երկրներից նախորդ տարի Հայաստանն ամենամեծ առևտուրն արել է Գերմանիայի և Իտալիայի հետ: Մեր երկրից արտահանվել է հիմնականում պղնձի և մոլիբդենի հանքաքար ու խտահանք, ներմուծվել նավթ, բջջային հեռախոսներ ու դեղամիջոցներ։
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան