Իրանական ուժերը հարվածել են Թել Ավիվին, պայթյուններ են լսվել Երուսաղեմում: Իրանից հայտնել են, որ հարվածել են «Աբրահամ Լինքոլն» ավիակրին: Ամերիկյան կողմը հերքել է այդ տեղեկությունը:
Թիրախում են հայտնվել նաև Քուվեյթը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Հորդանանը, Սաուդյան Արաբիան, Բահրեյնը, Կատարը: Շարունակվում են ռազմական գործողությունները Լիբանանում:
Հորմուզի նեղուցով նավագնացությունը դեռևս սահմանափակ է: Վաշինգտոնից տեղեկացրել են, որ ամերիկյան կողմը կարող է անհրաժեշտության դեպքում ուղեկցել նեղուցով անցնող նավերը՝ հնարավոր հարձակումներից պաշտպանելու համար:
Հորմուզի նեղուցի արգելափակման հետևանքով նավթի շուկայում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը կարող է թուլացնել ռուսական նավթի նկատմամբ նախկինում սահմանված պատժամիջոցները: