Հանրապետության տարածքում մարտի 8-9-ը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան, հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։
Լեռնային շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Մարտի 10-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևմտյան, 2-5 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը մարտի 7-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով, մարտի 9-12-ի ցերեկային ժամերին աստիճանաբար նույնքան կբարձրանա։

Երևան քաղաքում մարտի 7-ի ցերեկը, 8-ի գիշերը և առավոտյան սպասվում են տեղումներ ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։
Մարտի 8-ի ցերեկը, 9-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
