Միջազգային հանրապետական ինստիտուտի հարցումների հետազոտության կենտրոնի նախաձեռնությամբ Հայաստանում իրականացվել է հանրային կարծիքի ուսումնասիրություն՝ հայտնում են դատախազությունից։
Տվյալները հավաքվել են 2026 թվականի փետրվարի 3-13-ն ընկած ժամանակահատվածում:
Հարցման մասնակիցների 13 %-ը նշել է, որ լիովին գոհ է Դատախազության աշխատանքից (2024 թվականի սեպտեմբերին անցկացված հարցման ժամանակ՝ 12%, 2023 թվականի դեկտեմբերին՝ 11%, 2023 թվականի մարտին՝ 7%): Հարցման մասնակիցների 30 տոկոսը ավելի շուտ գոհ է Դատախազության աշխատանքից (2024 թվականի սեպտեմբերին անցկացված հարցման ժամանակ՝ 25%, 2023 թվականի դեկտեմբերին անցկացված հարցման ժամանակ՝ 28%, 2023 թվականի մարտին՝ 24 %):
Ավելի շուտ դժգոհ է եղել հարցվածների 18%-ը (2024 թվականին՝ 17 %-ը, 2023 թվականի դեկտեմբերին՝ 17%-ը, 2023 թվականի մարտին՝ 24 %-ը), ընդհանրապես գոհ չի եղել 24 %-ը ( 2024 թվականին՝ 28 %-ը, 2023 թվականի դեկտեմբերին՝ 26 %-ը, 2023 թվականի մարտին՝ 26 %-ը). հարցման մյուս մասնակիցները` 14 %-ը, դժվարացել կամ հրաժարվել են պատասխանել: