Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակով պայմանավորված Իսրայելում այս պահին գտնվում է մոտ երկու տասնյակ ՀՀ քաղաքացի, որոնցից մեծ մասի հետ դեսպանությունը մշտական կապի մեջ է։ Այս մասին հայտնել է ԱԳՆ-ն։
«Մարտի 5-ին Իսրայելի զբոսաշրջության նախարարությունը հայտարարել է օտարերկրյա քաղաքացիների տեղափոխումը մինչև Եգիպտոսի հետ սահմանային անցակետ կազմակերպելու հնարավորության մասին։ Այդ նախաձեռնության վերաբերյալ դեսպանությունը տեղեկացրել է ռազմական գործողությունների հետևանքում Իսրայելում մնացած ՀՀ քաղաքացիներին։
Այս պահի դրությամբ նրանցից արձագանքել են 4-ը՝ տեղեկացնելով, որ դեռ նախընտրում են մնալ Իսրայելում և սպասել «Բեն Գուրիոն» օդանավակայանի աշխատանքի վերսկսմանը։
Իսրայելի տարբեր համալսարաններում և ավագ դպրոցներում ուսանում են մեկ տասնյակ ՀՀ քաղաքացիներ, ովքեր այս պահին Հայաստան վերադառնալու ցանկության մասին չեն տեղեկացրել։
Հիշեցում. Իսրայելում ՀՀ դեսպանության կոնտակտային տվյալներն են՝ +972 58 607-0313 (նաև WhatsApp), +972585811144»,- ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։