«Հայաստանն ընդհանուր առմամբ շարժվում է ճի՞շտ, թե՞ սխալ ուղղությամբ» հարցին Միջազգային հանրապետական ինստիտուտի Հարցումների հետազոտության կենտրոնի տվյալների համաձայն՝ քաղաքացիների 47 տոկոսը պատասխանել է, որ ՀՀ-ն ընթանում է ճիշտ ուղղությամբ:
Ըստ այդմ՝ ճիշտ ուղղությամբ՝ 47 տոկոս, սխալ ուղղությամբ՝ 41 տոկոս, իսկ հարցվածների 11 տոկոսը դժվարացել կամ հրաժարվել է պատասխանել՝ ՀՀ-ն ճի՞շտ, թե՞ սխալ ուղղությամբ է ընթանում:
.jpg)
«Որո՞նք են հիմնական խնդիրները, որոնք այսօր կան Հայաստանում». առանձնացվել են մի քանի խնդիրներ՝ ազգային անվտանգությունն ու սահմանային խնդիրները, գործազրկությունը, բարձր գները, ցածր աշխատավարձը, ցածր թոշակները:
ՄՀԻ-ն այս հարցի համատեքստում ներկայացրել է վերջին 4 տարիների հետազոտության տվյալների համեմատությունը: Ըստ այդմ՝ հարցվածների 43 տոկոսը 2023-ի դեկտեմբերին որպես հիմնական խնդիր նշել է ազգային անվտանգությունն ու սահմանային հարցերը, 2024 թվականի սեպտեմբերին սա որպես խնդիր է նշել հարցվածների 41 տոկոսը, 2025 թվականի հունիսին՝ 44 տոկոսը, իսկ 2026 թվականի փետրվարին ազգային անվտանգությունն ու սահմանային հարցերը որպես հիմնական խնդիր նշողների տոկոսը կրկնակի նվազել է՝ դառնալով 21 տոկոս:
Հարցման մանրամասները՝ այստեղ:
.jpg)