Մարտի 4-ին՝ ժամը 19։06-ին, Տավուշի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի թունելի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում, ինչի հետևանքով ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարների և պարեկների համատեղ գործողությունների արդյունքում ավտոմեքենաները դուրս են բերվել արգելափակումից․ երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է։
Փրկարարները սահմանել են հերթապահություն, որի ընթացքում Դիլիջանի ոլորաններում քարշակման միջոցով արգելափակումից դուրս են բերել երկու «DAF» մակնիշի կցորդով բեռնատար։