Մարտի 5-ին՝ ժամը 07։30-ին, 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մայակ թաղամասում՝ ավտոտնակում տեղի է ունեցել պայթյուն․ կա տուժած։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Նախնական տվյալներով տեղի է ունեցել պայթյուն, փլուզվել է երկհարկանի ավտոտնակի երկրորդ հարկը․ կա մեկ տուժած։