Հունիսի 8-ին կհամոզվեք, որ ընդդիմադիր ուժերից մի քանի անգամ բարձր է ՔՊ-ի վարկանիշը։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱԺ ամենամեծ խմբակցության ղեկավարը: Հայկ Կոնջորյանի խոսքով՝ ըստ հարցումների մեծ է ռիսկը, որ Ռոբերտ Քոչարյանի ուժը չկարողանա անցնել խորհրդարան: Նրա խոսքով՝ այս պահին ընդդիմության շրջանում առաջատարը ռուսաստանցի գործարար Սամվել Կարապետյանի ուժն է: Պատգամավորն անդրադարձել է նաև եկեղեցու շուրջ տեղի ունեցող գործընթացներին:
Հեղինակ՝ Մերի Խաչատրյան