Կառավարության որոշմամբ ապրիլի 1-ից կենսաթոշակը կբարձրանա, որի արդյունքում աշխատանքային կենսաթոշակի միջին ամսական չափը 48 հազար 993 դրամից կդառնա 59 հազար 181 դրամ, զինվորական կենսաթոշակի միջին ամսական չափը 96 հազար 321 դրամից կդառնա 104 հազար 852 դրամ: Վարչապետն արձանագրել է, որ այսպիսով՝ նվազագույն կենսաթոշակն ավելի է պարենային զամբյուղից, և միջին կենսաթոշակն ավելի է սպառողական զամբյուղի արժեքից։
Մանրամասները՝ ռեպորտաժում: