Վարչապետի որոշմամբ՝ Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանն ազատվել է պաշտոնից և նշանակվել Տարածքային կառավարաման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ: Մինչև այս նշանակումը Առնակ Ավետիսյանը ամփոփել է իր ղեկավարած կառույցի 2025-ի արդյունքերը: Ըստ այդմ՝ 2025-ին պետական գույքի վարձակալությունից 1 մլրդ դրամից ավելի եկամուտ է ստացվել: Այս ցուցանիշը 30 տոկոսով ավելի է 2024-ից: Պետական գույքի կառավարման կոմիտեի արդեն նախկին նախագահը եկամուտների աճը կապել է ստվերային գույքի օգտագործման կրճատման, նաև աճուրդային գործընթացների ներդրման հետ:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան