«Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակն ունի 1 մլն դոլար մրցանակային ֆոնդ, որը պետք է կիսվի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Կառավարության՝ մարտի 5-ի ճեպազրույցի ժամանակ լրագրողը հետաքրքրվեց՝ գումարն արդեն փոխանցվե՞լ է, և արդյոք Փաշինյանը որոշե՞լ է՝ ինչ ուղղությամբ է այն ծախսելու:
«Այո՛, գումարը փոխանցվել է ինձ, բայց չեմ որոշել՝ ինչ ուղղությամբ եմ ծախսելու: Չի բացառվում, որ նախկինում կայացրած իմ մտածած ուղղությունը փոխեմ: Բայց եթե այդպիսի բան լինի, կտեղեկացնեմ»,- ասաց նա:
Հիշեցնենք՝ օրերս Հայաստանի վարչապետին և Ադրբեջանի նախագահին հանձնվել է «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակը: Փաշինյանը հայտարարել էր, որ մրցանակային ֆոնդը կիսվելու է։ Նա միաժամանակ տեղեկացրել էր, որ գումարն ուղղվելու է հանրային կարիքներին: