Վաշինգտոնը նախազգուշացրել է՝ առաջիկայում Իսրայելը և Միացյալ Նահանգներն ամբողջական վերահսկողություն կհաստատեն Իրանի օդային տարածքի նկատմամբ, իսկ ամերիկյան ուժերը կընդլայնեն Իրանի խորքում հարվածները: Պենտագոնից նշել են, որ իրանական հարվածները կտրուկ նվազել են:
Մերձավոր Արևելք են ուղարկվել ամերիկյան նոր ուժեր: Իրանի դեմ գործողությունը կտևի այնքան, որքան անհրաժեշտ է: Այն, ինչ արվել է մինչ այժմ, միայն սկիզբն է: Նրանց վերջը եկել է: Միացյալ Նահանգների կարողություններն անսպառ են: Առջևում նոր և ավելի մասշտաբային հարվածներ կլինեն: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը։
Հեգսեթը նաև հաստատել է Շրի Լանկայի ափերի մոտ իրանական ռազմանավի խոցումը, որի վրա գտնվել է շուրջ 180 մարդ, խորտակումից հետո կան անհետ կորածներ, առնվազն 80 մարդ զոհվել է։
Միջազգային այլ լուրեր՝ տեսաշարով։
Հեղինակ՝ Դիանա Գասպարյան