Փետրվարի 26-ին հայտնաբերված զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (սպանությունը):
Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից՝ նշելով, որ անձը կալանավորվել է:
Օրեր առաջ
տեղեկացրել էինք, որ փետրվարի 26-ին հայտնաբերվել է զինծառայող Նարեկ Համլետի Հակոբյանի դին։ Զինծառայողի մահվան դեպքի առթիվ
նախաձեռնվել էր քրեական վարույթ: