Իսրայելը զանգվածային ավիահարվածներ է հասցրել Բեյրութի հարավային արվարձաններին, որոնք վերահսկում է արմատական շիա «Հըզբոլլահ» շարժումը: Թեհրանի աջակցությունը ստացող այս խմբավորումը հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր է արձակել Իսրայելի ուղղությամբ՝ ի պատասխան Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի սպանության: Այդ մասին հաղորդել է Reuters-ը:
Ականատեսները հայտնել են տասից ավելի պայթյունների մասին: Դրանք 2024 թվականից ի վեր ամենաինտենսիվ հարվածներն են եղել Լիբանանի մայրաքաղաքի հարավային արվարձաններին, ճշտել Է գործակալությունը:
Telegram ալիքում ՑԱՀԱԼ-ը հստակեցրել է, որ Բեյրութի մոտակայքում զինվորականները ճշգրիտ հարված են հասցրել «Հըզբոլլահ»-ի բարձրաստիճան զինյալներին: Նշվել է նաև, որ Իսրայելի պաշտպանության բանակը հարվածել է խմբավորման առաջնորդներից մեկին Լիբանանի հարավում:
Ավելի վաղ ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մայք Ուոլցը հայտարարել էր, որ Վաշինգտոնի և Իսրայելի «էպիկական ցասում» կոչվող գործողությունն ուղղված է Իրանի հրթիռային և ռազմածովային ենթակառուցվածքների դեմ՝ միջուկային զենքի ստեղծումը թույլ չտալու նպատակով: Նա նաև մեղադրել է Թեհրանին՝ իսլամական արմատական շարժումներին՝ «Հըզբոլլահ»-ին, ՀԱՄԱՍ-ին և հութիներին աջակցելու համար: