Իսրայելական ուժերը հայտարարել են Լիբանանի հարավում «Հըզբոլլահի» օբյեկտներին հարվածելու մասին: ՑԱՀԱԼ-ի տվյալով՝ թիրախում են եղել ուսումնական կենտրոն և ռազմական այլ օբյեկտներ, որոնք օգտագործվել են իսրայելցի զինվորականների դեմ ահաբեկչական հարձակումներ իրականացնելու համար։
Արաբական ԶԼՄ-ները հայտնում են, որ Լիբանանի Նաբատիե նահանգում տուն է պայթեցվել: Իսրայելական ուժերի թիրախում են հայտնվել նաև Լիբանանի հարավային շրջանները։ Ըստ Լիբանանի առողջապահության նախարարության՝ չնայած 2024 թ. նոյեմբերին կնքված հրադադարին՝ մեկ տարվա ընթացքում Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է 300-ից ավելի մարդ, վիրավորվել՝ շուրջ 600-ը:
Զուգահեռ ՄԱԿ-ն էլ դատապարտել է Արևելյան Երուսաղեմում գտնվող՝ Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքի գործակալության համալիր իսրայելական ուժերի ներխուժումը և շենքի վրա իսրայելականդրոշի տեղադրումը։ Անտոնիու Գուտերեշը կոչ է արել Իսրայելին՝ հարգել միջազգային իրավունքը: