Կենսաթոշակների և նպաստների ավելացումը նախատեսված է ՀՀ կառավարության ծրագրով:
Արդեն իսկ բոլոր հաշվարկներն արված են. ապրիլի 1-ից աշխատանքային կենսաթոշակի միջին ամսական չափը 48 հազար 993 դրամից կդառնա 59 հազար 181 դրամ, զինվորական կենսաթոշակի միջին ամսական չափը 96 հազար 321 դրամից՝ 104 հազար 852 դրամ:
Մասնագետները նկատում են, որ իրական ավելացումը ավելին է լինելու, քանի որ հավելյալ եկամուտը երաշխավորելու է անկանխիկ գործարքներից հավելյալ հետվճար:
Փետրվարի 25-ին, հայտարարելով կենսաթոշակների բարձրացման մասին, վարչապետ Փաշինյանը ներկայացրել էր, որ դա հնարավոր է եղել կանխատեսվածից ավելի բարձր տնտեսական աճի և ՀՆԱ-ի ավելացման շնորհիվ:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն էլ նշում է, որ բոլոր հաշվարկներն արված են, անհրաժեշտ հավելյալ գումարը կա:
Ոլորտային նախարարը և Ազգային ժողովի գլխադասային հանձնաժողովի նախագահը նաև փաստարկված հերքում են որոշ շրջանակների հայտարարությունները, թե իբր թոշակների ու նպաստների ավելացումը նախընտրական տրամաբանության մեջ է:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան