Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Բավրայի մաքսային անցման կետը բաց է մարդատար տրանսպորտային միջոցների համար։
Միաժամանակ, տեղեկացնում ենք, որ բեռնատար տրանսպորտային միջոցների համար անցակետը շարունակում է ժամանակավորապես փակ մնալ՝ ճանապարհների անանցանելիության պատճառով։
Բեռնատարների վարորդներին հորդորում ենք երթևեկությունը ժամանակավորապես իրականացնել Բագրատաշեն և Գոգավան մաքսային անցման կետերով։
ՊԵԿ-ը բեռնատար տրանսպորտային միջոցների համար անցակետի վերաբացման վերաբերյալ լրացուցիչ կտեղեկացնի։