Գլխավոր դատախազությունը 2025 թվականի մարտի 11-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ ֆիզիկական անձի, երրորդ անձ՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի՝ Իջևան քաղաքի Թատերական փողոց թիվ 18/2 հասցեում գտնվող՝ 12 քմ մակերեսով հողամասի նկատմամբ ֆիզիկական անձի կառուցապատման իրավունքի դադարեցման պահանջով, հայտնում են դատախազությունից։
Հակակոռուպցիոն դատարանի՝ 2026 թվականի փետրվարի 24-ի վճռով բավարարվել է Գլխավոր դատախազության հայցը: Վճռով դադարեցվել է Իջևան քաղաքի Թատերական փողոց 18/2 հասցեում գտնվող հողամասի նկատմամբ ֆիզիկական անձի կառուցապատման իրավունքը:
Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Գլխավոր դատախազությունը դիմում կներկայացնի Կադաստրի կոմիտե՝ նշված հողամասի նկատմամբ ֆիզիկական անձի կառուցապատման իրավունքը դադարեցնելու պետական գրանցում կատարելու համար:
Հիշեցնենք, որ, ընդհանուր առմամբ, Իջևան համայնքին են վերադարձվել Տավուշի մարզի Իջևան համայնքի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող հետևյալ գույքերը՝
-
Թատերական փողոց 18 հասցեում գտնվող՝ 19 քմ մակերեսով հողամասը,
-
Թատերական փողոցի 18/7 հասցեում գտնվող՝ 350.1 քմ մակերեսով հողամասը,
-
Թատերական փողոցի 18/5 հասցեում գտնվող՝ 19.8 քմ մակերեսով հողամասը,
-
Անկախության փողոց 1/55 հասցեում գտնվող՝ 436 քմ մակերեսով հողամասը,
-
Վալանսի փողոցի 1/29 հասցեում գտնվող՝ 0.06 հա մակերեսով հողամասը,
-
Անկախության փողոց 1/62 հասցեում գտնվող՝ 0.001 հա մակերեսով հողամասը,
-
Անկախության 1/54 հասցեում գտնվող՝ 436.8 քմ մակերեսով հողամասը,
-
Անկախության 1/41 հասցեում գտնվող՝ 1500 քմ մակերեսով հողամասը,
-
Թատերական փողոցի 18/6 հասցեում գտնվող՝ 0.03 հա մակերեսով հողամասը,
-
Վալանսի փողոցի 1/27 հասցեում գտնվող՝ 0.03 հա մակերեսով հողամասը:
Բացի այդ, դատախազական ներգործության արդյունքում՝ Իջևան համայնքի տիրապետմանն ու օգտագործմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգու շատրվաններին հարակից 0.03 հա մակերեսով հողամասը: