Փետրվարի 27-ին ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ՝ Լուսինե Գևորգյանը հյուրընկալեց Ռումինիայում Հայկական բիզնես խորհրդի նախագահ Վահե Հովակիմյանին, Հայկական բիզնես խորհրդի փոխնախագահ Գևորգ Ջաղինյանին, Ռումինիայի Քաղաքային կառավարիչների ասոցիացիայի նախագահ Մարիան Ֆլորեային և ռումինացի գործարար Գաբրիել Լալային։ Այս մասին հայտնում է կոմիտեն։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել համատեղ նախաձեռնությունների և մարքեթինգային ծրագրերի իրականացմանը, զբոսաշրջային հոսքերի խթանմանը, ինչպես նաև միջազգային փառատոներում հայկական մասնակցության ընդլայնման հնարավորություններին։
Քննարկվել են նաև համագործակցության հետագա ուղղությունները և առաջիկա համատեղ միջոցառումների կազմակերպման հեռանկարները։
Միաժամանակ հանդիպման ընթացքում ընդգծվել է Վահե Հովակիմյանի նշանակալի ներդրումը Ռումինիայում անցկացված Romexpo միջազգային ցուցահանդեսի կազմակերպչական գործընթացում։