ԱՄՆ քաղաքացիներին կարող է թույլատրվել իրենց դաշնային փոստային քարտի դիմումը կամ քվեաթերթիկն ուղարկել էլեկտրոնային եղանակով։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։
Ճշտելու համար անցեք այս հղումով։
«Հայաստանում բնակվող ԱՄՆ քաղաքացիները, որոնք ցանկանում են արտերկրից քվեարկելու վերաբերյալ հավելյալ տեղեկատվություն ստանալ, կարող են կապվել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության հետ էլեկտրոնային փոստով»,- ասված է հաղորդագրությունում։