Քուրդ զինյալների բանտարկված առաջնորդ Աբդուլա Օջալանը հայտարարել է, որ Թուրքիայում ժողովրդավարական ինտեգրման անցման համար անհրաժեշտ են խաղաղությանն առնչվող օրենքներ։ Այս մասին նա հայտարարել է Քրդստանի աշխատավորական կուսակցությանը ուղղված և տասնամյակներ շարունակվող ապստամբությունը դադարեցնելու և լուծարվելու կոչից մեկ տարի անց։
Այդ կարևորագույն կոչը հույսեր արթնացրել ավելի քան 40000 մարդու կյանք խլած, խոր պառակտումներ սերմանած և հիմնականում քրդաբնակ հարավարևելյան Թուրքիայում զարգացումը խոչընդոտած հակամարտության ավարտի վերաբերյալ, սակայն առաջընթացը դանդաղ է եղել։ Օջալանի հայտարարությունը մամուլի ասուլիսում կարդացել է քրդամետ «ԴԵՄ» անունով կուսակցությունը։
«Գործընթացի անհրաժեշտության համար կարևոր է կամավոր կերպով զենքը վայր դնել և ապահովել Թուրքիայի խորհրդարանում ստեղծված օրինական լիազորված հանձնաժողովի համապարփակ գործունեությունը: Արվել է կամավոր անցում զինված պայքարի փուլից դեպի ժողովրդավարական քաղաքականության և իրավունքի փուլ։ Սա կորուստ չէ, այլ պետք է դիտարկել որպես պատմական ձեռքբերում»,- նշված է Օջալանի հայտարարության մեջ: