Քուրդիստանի աշխատավորական կուսակցության ներկայացուցիչները հայտարարել են հրադադար հաստատելու և իրենց առաջնորդ Աբդուլլահ Օջալանի զինաթափման կոչը կատարելու մասին:
«Մեր ստորաբաժանումները զինված գործողություններ չեն կատարի, եթե նրանց վրա չհարձակվեն»,- թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ասված է կուսակցության ղեկավար կոմիտեի հայտարարության մեջ։
Ավելի վաղ Քուրդիստանի աշխատավորական կուսակցության առաջնորդը՝ Թուրքիայում ցմահ ազատազրկված Աբդուլլահ Օջալանը, իր գլխավորած կազմակերպությանը կոչ էր արել ինքնալուծարվել և վայր դնել զենքը։ Կողմնակիցներին ուղղված նամակում Օջալանը պատմական է որակել իր կոչը, ընդգծել ժողովուրդների խաղաղ համակեցության գաղափարը:
Ըստ քուրդ առաջնորդի՝ Թուրքիայում վերացել է ինքնության ժխտման պրակտիկան, իսկ խոսքի ազատության ոլորտում կան ձեռքբերումներ, ինչն իմաստազրկում է շարժման գոյությունը:
Միջազգային նորությունները՝ Դիանա Գասպարյանի ռեպորտաժում։