Ձմեռային պարալիմպիկ խաղերը կսկսվեն մարտի 6-ին և կտևեն մինչև մարտի 15-ը: Մրցումները կանցկացվեն Միլանում, Կորտինա դ'Ամպեցոյում, Տեսերոյում և Վերոնայում։
Ուկրաինայի ազգային պարալիմպիկ կոմիտեն հայտարարել է, որ ուկրաինական թիմը կբոյկոտի բացման արարողությունը: Նմանատիպ որոշում են կայացրել նաև Չեխիայի և Կանադայի պարալիմպիկ կոմիտեները։
2025 թվականի սեպտեմբերին Միջազգային պարալիմպիկ կոմիտեն վերականգնեց Ռուսաստանի և Բելառուսի ազգային կոմիտեների անդամակցությունը, որը կասեցվել էր Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմն սկսվելուց հետո: Որոշումը թույլ կտա ռուս և բելառուս մարզիկներին իրենց դրոշով և օրհներգով մրցել Միլանում, Կորտինա դ'Ամպեցոյում, Վերոնայում և Տեսերոյում։
Միջազգային պարալիմպիկ կոմիտեն պարզաբանել է, որ Ռուսաստանից 6 և Բելառուսից 4 մարզիկ ստացել է խաղերին մասնակցելու թույլտվություն: Իտալիայի կառավարությունը կտրականապես անհամաձայնություն է հայտնել այդ որոշմանը։