CNN-ը հաղորդել է, որ Կուբայի սահմանը խախտած մոտորանավակում, որի ուղղությամբ կուբացի սահմանապահները կրակել են, ամերիկացիներ են եղել: Նրանցից մեկը մահացել է, մյուսը բժշկական օգնություն է ստանում Կուբայի հիվանդանոցում։
Նախօրեին ԱՄՆ Ֆլորիդա նահանգում գրանցված արագընթաց մոտորանավակը մտել էր Կուբայի տարածքային ջրեր՝ Ֆալկոնես Քեյ կղզու մոտ։ Սահմանապահները մոտեցել են նրանց ինքնությունը պարզելու, սակայն ուղևորները կրակ են բացել պարեկների ուղղությամբ, հայտնել Է Կուբայի ներքին գործերի նախարարությունը: Փոխհրաձգության հետևանքով զոհվել է 4 մարդ, 6-ը վիրավորվել են:
Կուբայի իշխանությունները հայտարարել են, որ նավակի անձնակազմը «ահաբեկչական մտադրություններ» է ունեցել։ «Նավակում 10 զինված մարդ է եղել, որոնք ցանկացել են անօրինական մուտք գործել Կուբա»,- ասվում է ներքին գործերի նախարարության հայտարարության մեջ։ Նշվում է նաև, որ նավակի ուղևորները կուբացիներ են, որոնք բնակվում էին Միացյալ Նահանգներում։
ԱՄՆ-ն խոստացել է անցկացնել միջադեպի սեփական հետաքննությունը։ ԱՄՆ պետքարտուղարության ղեկավար Մարկո Ռուբիոն ընդգծել է, որ ամերիկյան մոտորանավակով Կուբայի ծովային սահմանի խախտումը կապ չունի Միացյալ Նահանգների որևէ գործողության հետ: