Կառավարությունը հաստատել է Ակադեմիական քաղաքի զարգացման հայեցակարգը: Նիստում նշվել է, որ դեռևս 2023-ին հաստատվել էր Ակադեմիական քաղաքի զարգացման հայեցակարգը, որը ծրագրի նախնական պատկերացումն էր: Որոշակի աշխատանքներից հետո հայեցակարգը լրամշակվել է:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը նշել է իրականացված աշխատանքները՝ ընդգծելով, որ գերմանական ընկերության մշակած գլխավոր հատակագիծը ներկայացվել է համալիր փորձաքննության և հաստատման: Շինարարական աշխատանքները կսկսվեն 2027-ին: