Ժնևում Իրան-ԱՄՆ բանակցությունների երրորդ փուլին կողմերը հանդես են եկել պատժամիջոցների և միջուկային ծրագրի հետ կապված գործնական նախաձեռնություններով՝ հայտարարել է Իրանի ԱԳՆ-ն:
«Ես կարող եմ միայն ասել, որ ինչպես միջուկային, այնպես էլ պատժամիջոցների վերացման հարցում կարևոր առաջարկներ և գործնական նախաձեռնություններ են եղել։ Երկու կողմն էլ լուրջ է մոտեցել քննարկումներին»,- հայտնել է Իրանի ԱԳՆ խոսնակը:
Էսմայիլ Բաղաեին հավաստիացրել է, որ Ժնևում կայացած խորհրդակցությունները տևել են մոտ 3 ժամ և անցել են Օմանի ԱԳ նախարարի և ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրենի մասնակցությամբ։ Բանակցությունները կշարունակվեն այսօր՝ պատվիրակությունների ներքին խորհրդակցությունների ավարտից հետո: