Հեղինակավոր Los Angeles Times պարբերականը հրապարակել է ծավալուն զեկույց՝ նվիրված Հայաստանի զարգացման հեռանկարներին և երկրի ներդրումային գրավչությանը։ Այդ մասին հայտնում են ԲՏԱՆ-ից:
Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարությունը, արձանագրված առաջընթացն ու առաջիկա նպատակները պարբերականի հետ զրույցում ներկայացրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը՝ ընդգծելով, որ երկիրը քայլ առ քայլ վերածվում է տարածաշրջանային տեխնոլոգիական հանգույցի։
Նախարարն անդրադարձել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող համակարգային բարեփոխումներին՝ շեշտադրելով պետական աջակցության 7-ամյա ծրագրի նշանակությունը, որի շրջանակում ներդրվել են հարկային արտոնություններ և ֆինանսական աջակցության մրցունակ մեխանիզմներ՝ նպատակ ունենալով արագացնել տեխնոլոգիական ոլորտի աճը և բարձրացնել միջազգային մրցունակությունը։
