Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Պամելա Քոուլին։ Այս մասին տեղեկացնում են ԱՍՀ նախարարությունից:
Հանդիպման ընթացքում ընդգծվել է Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև երկկողմ համագործակցության հետևողական զարգացման և խորացման կարևորությունը։
Անդրադարձ է կատարվել ՀՀ-ում ժողովրդագրական իրավիճակին, զբաղվածության և աշխատուժի մրցունակության բարձրացմանն ուղղված ծրագրերին, ինչպես նաև խնամատարության ինստիտուտի զարգացման ու ապաինստիտուցիոնալացման գործընթացների ընթացքին։ Մանրամասներ են ներկայացվել նաև կանանց հիմնահարցերի ու երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտներում իրականացվող քաղաքականությունների վերաբերյալ։
Զրուցակիցները պատրաստակամություն են հայտնել շարունակել և ընդլայնել արդյունավետ համագործակցությունը նշված ուղղություններով՝ մասնագիտական փորձի փոխանակման և համատեղ նախաձեռնությունների իրականացման շրջանակում։