«Հայկական էլեկտրական ցանցերի» համակարգում գործող շուրջ 322 ենթակայանների ստուգման արդյունքում պարզվել է, որ 15 բարձրավոլտ ենթակայանները կրիտիկական վիճակում են: ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը տեղեկացրել է, որ սկսել են հիմնովին վերանորոգել ամանորի նախաշեմին լուրջ վթարի ենթարկված Վարդաշենի ենթակայանը, որը վերանորոգումից հետո կարող է դառնալ ՀԷՑ-ի բաշխման ցանցում ամենաառաջադեմը:
Թեման շարունակում է Մերի Խաչատրյանը։