Յոթ տարի անց Հակակոռուպցիոն կոմիտեն ստացել է Մոնումենտի առանձնատների փորձաքննությունների արդյունքները: Կոմիտեն հիմնավորել է, որ մի շարք հողամասեր համարվում են օտարման ոչ ենթակա և այս մասով առաջիկայում գործողություններ կիրականացվեն: ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը լսել է Կոմիտեի նախագահի 2025-ի գործունեության զեկույցը: Արթուր Նահապետյանի խոսքով՝ ապօրինի հարստացման գործերով անցնում են ոչ միայն նախկին նախագահներ ու վարչապետներ, այլև գործող պաշտոնյաներ:
Հեղինակ՝ Վարդուհի Արզումանյան