Այսօր կայացել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին կից նոր ձևավորված հասարակական խորհրդի առաջին նիստը։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնում են, որ հասարակական խորհրդում ներգրավված են ավելի քան 20 հասարակական կազմակերպություններ և փորձագետներ։
Նախարարը շնորհակալություն է հայտնել Խորհրդի անդամներին կազմում ընդգրկվելու և առաջիկա համատեղ աշխատանքի համար։
Զեկուցմամբ հանդես է եկել ՏԿԵ նախարարության գլխավոր քարտուղար Արթուր Երիցյանը։ Զեկուցվել է Կառավարության գործունեության հնգամյա միջոցառումների ծրագրով ընթացիկ տարվա համար նախարարության կողմից իրականացման ենթակա միջոցառումները։
Ծավալվել է հարցուպատասխան, հնչել են նախարարության համակարգման ոլորտներին վերաբերող հարցեր։
Մասնավորապես անդրադարձ է կատարվել էներգետիկ ոլորտին ուղղված ծրագրերին, հնչել են համայնքային զարգացմանը վերաբերող հարցեր։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքներն ավելի համակարգված իրականացնել, և չափելի արդյունքներ գրանցելու համար ստեղծել առանձին աշխատանքային խմբեր՝ ըստ ոլորտների։