Առնվազն 14 մարդ է զոհվել, 440-ը ստիպված է եղել լքել իրենց տները Բրազիլիայի հարավ-արևելքում գտնվող Ժուիս դե Ֆորա քաղաքում հորդառատ անձրևների հետևանքով՝ հայտնել են քաղաքապետարանից:
Իշխանությունները քաղաքում արտակարգ դրություն են հայտարարել։ Տարերքի հետևանքների վերացման համար ներգրավվել են դաշնային և պետական գերատեսչություններ։