Օգտվել բացառապես լիցենզավորված կազմակերպություններից, ցանկացած ներդրում կատարելիս ստուգել ռիսկերը. չնայած Կենտրոնական բանկի այս հորդորներին՝ մեր երկրում մարդիկ շարունակում են ռիսկի դիմել և տուժել տարբեր ֆինանսական կազմակերպություններից:
Քննչական կոմիտեն տվյալներ չունի, թե ընդհանուր առմամբ քանի մարդ է տուժել ներդրումային խարդախություններից. այս մասով առանձին վիճակագրություն չկա։
Իրավապաշտպանի խոսքով՝ ներդրումային խարդախություններից տուժած ավելի քան 700 անձ միայն իրեն է դիմել: Դեռևս, սակայն, որևէ անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցված չէ:
Արդյո՞ք տուժողները կկարողանան կորցրած գումարը հետ ստանալ: Քննիչը նշում է՝ դեռ պետք է պարզվի վնասի չափը, միջոցներ ձեռնարկվեն հանցագործության արդյունքում ստացված գույքը բացահայտելու ուղղությամբ։
Հեղինակ՝ Լիանա Խաչատուրյան