Առաջիկա 20-30 տարիներին ռազմավարական կամ հազվագյուտ մետաղները կարող են առավել թանկ ու պահանջված լինել, քան նավթը: Մասնագիտական այս գնահատականը հնչում է աշխարհում կրիտիկական մետաղների պահանջարկի շեշտակի աճի ֆոնին։
Վերջին տարիներին գիտնականները ուսումնասիրում են Հայաստանի մետաղական հանքավայրերում ռենիումի, սելենի, թելուրի և այլ տարրերի առկայությունը, որոնք այսօր օգտագործվում են բժշկությունից մինչև նորագույն պաշտպանական սարքավորումների արտադրություն։ Օրինակ՝ Կապուտանի երկաթի հանքում կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հազվագյուտ մետաղների պաշարներով այն համարժեք է աշխարհում այդպիսի տարրերի մոտ մեկ տարվա արդյունահանմանը։
Չնայած մեծ պահանջարկին, այդ մետաղների արդյունա-հանման իրական պոտենցիալը, տնտեսական օգուտներն ու բնապահպանական ռիսկերը առայժմ վաղ է գնահատել։
Հեղինակ՝ Վոկոդյա Մուշեղյան