Մեծ Բրիտանիայի կառավարությունը դիտարկում է Չարլզ 3-րդ թագավորի եղբայր Էնդրյու Մաունթբաթեն-Վինձորին գահի ժառանգորդների շարքից հանելու հարցը՝ ամերիկացի սեռական հանցագործ Ջեֆրի Էփշտեյնի հետ կապերի և պաշտոնական լիազորությունների չարաշահման մեղադրանքների պատճառով:
Չնայած Էնդրյուն զրկվել է արքայազնի և դքսի տիտղոսներից, սակայն նա բրիտանական գահի ութերորդ ժառանգորդն է:
Փետրվարի 19-ին Էնդրյու Մաունթբաթեն-Վինձորը 11 ժամ կալանքի տակ մնալուց հետո ազատ էր արձակվել: Նրա նկատմամբ հետաքննություն է ընթանում: Էնդրյուին մեղադրում են 2001-ից 2011 թվականներին Մեծ Բրիտանիայի միջազգային առևտրի և ներդրումների հարցերով հատուկ ներկայացուցչի պաշտոնում ծառայելիս Էփշտեյնին ծառայողական գաղտնիքներ փոխանցելու համար: Նա հերքում է իր դեմ բոլոր մեղադրանքները: