Փետրվարի 21-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Այդ մասին տեղեկացնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները: