«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված՝ փետրվարի 20-ին՝ ժամը 10:30-16:00-ն, կդադարեցվի Ծերենցի փողոցի, Ծերենցի 1-4 նրբանցքների ջրամատակարարումը:
Վթարային աշխատանքներով պայմանավորված՝ փետրվարի 20-ին՝ ժամը 10:00-22:00-ն, կդադարեցվի Նոր Խարբերդ, Այգ. թաղամասի 1-27 փողոցների, Արին-Բերդի 3-րդ, 5-րդ նրբանցքների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: