Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հանդիպել է հանրապետության մանկապարտեզների տնօրեններին՝ ներկայացնելու մանկապարտեզներում հնարավոր վտանգների վերլուծության և հսկման նոր համակարգի ներդրումը: Այդ համակարգը նկարագրում է, թե որոնք են հնարավոր վտանգները և որ փուլում կարող է առաջանալ վտանգը:
Տնօրեններն ընդհանուր առմամբ գոհ են նոր համակարգից, քանի որ դրա ներդրումով յուրաքանչյուր մարմին գիտի իր անելիքը: