Երևանում փետրվարի 20-ի ցերեկը, 21-ին, 22-ի գիշերը, 23-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 22-ի երեկոյան, 23-ի գիշերը, 24-25-ը սպասվում է կարճատև անձրև։
Հանրապետության տարածքում փետրվարի 20-ի ցերեկը, 21-ին, 22-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 22-ին կեսօրից հետո, 23-25-ը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի, լեռնային շրջաններում՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով։
Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 20-ի ցերեկը կնվազի ևս 3-5 աստիճանով, 21-ի ցերեկը նույնքան կբարձրանա: