Վայոց ձորի մարզի պարեկները փետրվարի 17-ին Ջերմուկ քաղաքի Երևանյան խճուղու և Մեսրոպ Մաշտոցի փողոցի խաչմերուկում ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի մեքենան: Իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չկազմելու համար 35-ամյա ուղևորը փորձել է պարեկին 20000 դրամ տալ:
Կաշառք տալու անմիջականորեն ծագած կասկածանքով նա ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Ջերմուկի բաժին, ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել նախաքննական մարմին: