2300 մետր, այնքան՝ որքան գործողն է: Դիլիջանի նոր թունելը կկառուցվի եվրոպական չափանիշներով, ըստ նախագծի՝ կլինի գոյություն ունեցող թունելին զուգահեռ, գործողը կվերափոխվի տարհանման թունելի: Կառույցի շինարարությունը կավարտեն չորս տարում, կպահանջվի մոտ 70 մլն եվրո: Պետական միջոցներով կարդիականացվի նաև Պուշկինի թունելը: