ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանն ունի 10-15 օր՝ ԱՄՆ-ի հետ իր միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնության հասնելու համար։
Ամերիկացի առաջնորդը կրկին զգուշացրել է, որ Իրանի հետ «շատ վատ բաներ տեղի կունենան», եթե համաձայնություն ձեռք չբերվի: «Մենք այս կամ այն կերպ կստանանք գործարքը»,- հավելել Է Թրամփը:
ԱՄՆ նախագահը քննարկում է Իրանի նկատմամբ գործողությունների տարբերակներ, այդ թվում՝ սահմանափակ հարվածները, Թեհրանին ստիպելու միջուկային գործարք կնքել, հաղորդում է The Wall Street Journal-ը։
Ըստ պարբերականի աղբյուրների, եթե նման հարվածը թույլատրվի, կարող է իրականացվել առաջիկա օրերին և թիրախավորել մի քանի ռազմական կամ կառավարական օբյեկտներ։
Ավելին, եթե Իրանը շարունակի չկատարել ուրանի հարստացումից հրաժարվելու Թրամփի պահանջը, «ԱՄՆ-ն կպատասխանի լայնածավալ արշավով, որը հնարավոր է ուղղված լինի Թեհրանում ռեժիմի տապալմանը», գրում է WSJ-ն։