Այսօր Արարատի մարզում մարզպետ Սեդրակ Թևոնյանի և Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանի հետ հանդիպել ենք մարզի մի խումբ բնակիչների հետ։ Այս մասին հայտնում է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Հանդիպման ընթացքում անդրադարձել ենք պետական օժանդակության գործող ծրագրերին, ներկայացրել տնտեսության զարգացման առաջնահերթությունները։
Պատասխանել ենք մասնակիցների հարցերին և տվել պարզաբանումներ նրանց հուզող խնդիրների վերաբերյալ։
Քննարկման ընթացքում ներկայացված առաջարկներն ու դիտարկումները արձանագրվել են՝ հետագա վերլուծության և հնարավոր լուծումների մշակման նպատակով։ Մի շարք հարցերի շուրջ ձեռք է բերվել պայմանավորվածություն կազմակերպել լրացուցիչ քննարկումներ համապատասխան ստորաբաժանումների հետ։
Հանդիպմանը մասնակցել են նաև «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանը և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ»,-նշել է նա։