Արամ Ղուկասյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի պետ: Այս մասին տեղեկացնում են ՔԿ-ից:
Արամ Արայի Ղուկասյանի կենսագրությունը
Ծնվել է 1993 թվականի օգոստոսի 1-ին, Արմավիրի մարզի Արաքս գյուղում:
Աշխատանքային գործունեություն
2023-2026 թթ. - ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի պետի տեղակալ.
2021-2023 թթ. - ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության ավագ քննիչ.
2019-2021 թթ. - ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության քննիչ.
2018-2019 թթ. - ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի քննիչ:
2017 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը, ապա՝ 2019 թվականին՝ նույն բուհի մագիստրատուրան:
Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:
2011-2013 թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:
Ամուսնացած չէ: