Փետրվարի 19-ին Մոսկվայում կանխատեսվում է առատ ձյուն։ Սպասվում է մինչև 16 մմ տեղումներ ձյան տեսքով, ինչը կազմում է ամսական նորմայի մոտավորապես մեկ երրորդը։ Այս մասին սոցցանցի իր էջում հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը։
Տեղումների ինտենսիվության պիկը կլինի փետրվարի 19-ին՝ ժամը 15:00-ին։