Մոսկվան և Թեհրանը վերջնականացրել են Ռեշտ-Աստարա երկաթուղային գծի կառուցման բոլոր կետերը և մոտենում են համաձայնագրի կնքմանը: Կողմերը մտադիր են ստորագրել պայմանագիրը ապրիլին, այնուհետև կսկսեն գործնական իրականացումը՝ հայտարարել է Ռուսաստանի էներգետիկայի նախարարը: Սերգեյ Ցիվիլևի խոսքով՝ Ռեշտ-Աստարան կդառնա «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի մաս: Նախագծի ընդհանուր արժեքը գնահատվում է 1,6 միլիարդ եվրո։ Մոսկվան և Թեհրանը համատեղ կֆինանսավորեն երթուղու նախագծումը, կառուցումը, ապրանքների և ծառայությունների մատակարարումը:
Ցիվիլևի հետ հանդիպմանը Իրանի նախագահը հայտարարել է, որ անձամբ հետևում է Ռուսաստանի հետ կնքված բոլոր համաձայնագրերի իրականացմանը։ Մասուդ Փեզեշքիանը նշել է՝ տարածաշրջանային երկրները պետք է ընդլայնեն իրենց հարաբերությունները՝ բացառելու ներքին հարցերին արտաքին դերակատարների միջամտությունը:
Միջազգային այլ լուրեր՝ տեսաշարով։
Հեղինակ՝ Դիանա Գասպարյան