Կառավարությունը անօթևանների համար կստեղծի նոր կացարան: Նախկին կացարաններից և խնամքի կենտրոններից այս մեկը կտարբերվի նրանով, որ հաշվի կառնվի անօթևանների հնարավորինս ազատ տեղաշարժի իրավունքը կացարանից դուրս: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն ասել է, որ նախարարությունը հընթացս կփորձի լուծել նաև անօթևանների աշխատանքի տեղավորման հարցն ու այլ կարիքները:
Հեղինակ՝ Աննա Զախարյան