Սեուլի Կենտրոնական շրջանային դատարանը Հարավային Կորեայի նախկին նախագահ Յուն Սոկ Յոլին մեղավոր է ճանաչել 2024 թվականի դեկտեմբերին «ռազմական դրություն մտցնելու միջոցով ապստամբություն ղեկավարելու» համար:
Դատարանը պարզել է, որ ռազմական դրություն հայտարարելուց հետո Յունը զորքեր է ուղարկել խորհրդարանի շենք՝ «ձգտելով Ազգային ժողովը դարձնել ոչ ֆունկցիոնալ: Քաղաքական գործիչը դատապարտվել է ցմահ ազատազրկման։
Ավելի վաղ Հարավային Կորեայի դատախազությունը Յունի համար մահապատիժ է պահանջել ռազմական դրություն մտցնելու հետ կապված գործով: