Շուկայում ձվի թանկացումը սեզոնային է, դեֆիցիտ չկա՝ վստահեցնում են արտադրողները: Գնի բարձրացման վերաբերյալ արտադրողները իրենց հիմնավորումները ներկայացրել են Էկոնոմիկայի նախարարություն, նշվում է, որ թանկացել է նաև ներմուծվող կերը: Վերջին շաբաթվա թանկացումներին հետևում է նաև Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը: Ներքին արտադրությունը հիմնականում բավարարում է պահանջարկը. 2025-ին արտադրվել է ավելի քան 807 մլն հատ ձու, ՊԵԿ տվյալով նույն ժամանակահատվածում ներմուծվել է 600 հազարից մի փոքր ավելի:
Մանրամասները՝ Նիկոլայ Ավետիսյանի ռեպորտաժում: